Կենսագրություն

Վիգեն Գալստյանը լուսանկարչության, կինոյի և հայկական արվեստի պատմաբան է ու համադրող: 2011-ին հիմնադրել է «Լուսադարան» հայկական լուսանկարչության հետազոտական կենտրոնը (www.lusadaran.org): 2005-ին ավարտել է Սիդնեյի Տեխնոլոգիայի Համալսարանի կինո-ռեժիսուրայի ֆակուլտետը, իսկ 2011-ին ստացել է արվեստի մագիստրոսի կոչում ավարտելով Սիդնեյի Համալսարանից արվեստի համադրության կուրսը։ Սույն համալսարանում այժմ պաշտպանում է իր դոկտորական թեզը՝ «Պատմաճարտարապետական լուսանկարչությունը որպես պատմագրության փորձ հայկական իրականության մեջ, 1860-1900թթ» թեմայով։ Շուրջ երկու տարի Վիգենը աշխատել է Նոր Հարավային Ուելսի պատկերասրահում, Սիդնեյում, որպես ասիստենտ համադրող և դասավանդել է Սիդնեյի Համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետում։ 2006 թ-ից սկսած հեղինակել է բազմաթիվ ցուցահանդեսներ, հոդվածներ և պատկերագրքեր նվիրված հայկական արվեստի և լուսանկարչության պատմությանը։ «Մոռացված արվեստ»խորագրով իր անդրանիկ ցուցահանդեսը Վիգենը կազմակերպել է Հայաստանի Ազգային Պատկերասրահում՝ հանրությանը առաջին անգամ ներկայացնելով հայկական կինո ազդագրային արվեստը։ Ցուցահանդեսներ է համադրել Նոր Հարավային Ուելսի պատկերասրահում («Photography and Everyday Space», 2012), ՆՓԱԿ-ում («Արդյունաբերական Սիմֆոնիա. Լուսանկարչությունն ու հետ-արդյունաբերական իրականությունը», 2011), Երևանի Ժամանակակից Արվեստի Թանգարանում («Կամո Նիգարյան։ Պրոտոֆորմեր», 2012), ՀայԱրտ-ում («Շառը դրախտում։ լուսանկարչությունը և կանացիության կառուցումները», 2014), Գաֆեսճյան արվեստի կենտրոնում («Կամո Նիգարյան։ Շիզոպոլիս», 2015) և այլուր։ 2015-ին համադրել է Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ» լուսանկարչական նախագիծը և խմբագրել է համանուն ֆոտոգիրքը։


Վիգենը նաև աշխատում է իրառաջին մասնագիտությամբ` հեղինակելով մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմեր: 2005-ից սկսած իրագործել է տարբեր կինո-նախագծեր որպես ռեժիսոր, խմբագիր, մոնտաժի ռեժիսոր և սցենարիստ: Դրանցիծեն` «Բիծը» (2009), «Հապաղած հանդիպում» (2015) և «Միքայել Հրեշտակապետի Կանայք» (2015) ֆիլմերը: Արդեն մի քանի տարի է ինչ Երևանում կազմակերպում է կինոդիտումների ծրագրեր և հետահայաց ցուցադրություններ:


Վիգենը կիսում է իր ժամանակը Հայաստանի և Ավստրալիայի միջև շարունակելով իր գործենությունը որպես անկախ համադրող, արվեստաբան և ռեժիսոր։